Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վլադիմիր Պուտին. ժամանակն է մտածելու Սիրիայի հետպատերազմական կարգավորման շուրջ

Վլադիմիր Պուտին. ժամանակն է մտածելու Սիրիայի հետպատերազմական կարգավորման շուրջ
15.10.2017 | 13:56

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միջխորհրդարանական միության գագաթնաժողովում հայտարարել է, որ ժամանակն է մտածելու Սիրիայի հետպատերազմական կարգավորման շուրջ։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը քննարկել պետությունների կողմից Սիրիա ուղարկվելիք հումանիտար օգնության ծավալները:

«Միջազգային հանրությունը պետք է մտածի Սիրիայի հետպատերազմական կարգավորման շուրջ և թե ինչ մեթոդներով օգնություն պետք է տրամադրվի ուղղված երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, պետինստիտուտների ամրացմանը և այլն»,- նշել է Պուտինը:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ